Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները՝ ղարաբաղյան շարժման մասին. պայքարում էինք ազգային ինչ-որ միասնության համար

Փետրվար 21,2023 18:45

Ղարաբաղյան շարժման 35-ամյակին մեր քաղաքացիների շրջանում հարցումներ արեցինք, թե ի՞նչ հիշողություններ ունեն, ինչ չափով են մասնակցել ու հիմա ստեղծված իրավիճակում ի՞նչ ելք են տեսնում: Ստորեւ ներկայացնում ենք առավել ուշագրավ արձագանքները:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Շարժման ժամանակ բոլոր միջոցառումներին մասնակցել ենք, «միացում» էլ ենք գոռացել: Էն ժամանակ ազգ կար, համախմբվածություն կար, ափսոս, էսօր քաշքշուկ է: Սաղ, ինչ կա՝ կերան, մի հատ զենք առնելու հնարավորություն չունենք: Մեր եղբայր ռուսն էլ մեր փողերը տարավ, որ զենք տա, չի տալիս, ի՞նչ անենք, անճար վիճակ: Այն ժամանակ պայքարել ենք, որ մեր ազգը անկախ լինի, ստրուկ չլինի: Անկախությունը մեծ արժեք է: Հիմա իբր անկախ ենք, բայց Պուտինը մեզ շատ է խեղդում: Որ չխեղդի, բարեկամություն անենք, լավ կլիներ»:

Մի իրանահայ ասաց. «Ես ոչինչ չգիտեմ շարժման մասին, բայց օրվա իշխանությունը փոխանակ հերոսներին քաջալերի, հերոսներին բանտարկում է: Սպասելիք չկա այս իշխանությունից, պետք է սպասենք նոր շարժման: Պետք է Արցախի մեջքին կանգնենք, չթողնենք թուլանա: Տեսնենք հանրահավաք երբ կլինի, մասնակցենք, շարժումը պետք է այստեղից սկսենք»:

Մեկ այլ սփյուռքահայ էլ պատասխանեց. «Ես գաղափար չունիմ ղարաբաղյան շարժումից, ես աս տեղի տեղացի չեմ»:

Երիտասարդ մի աղջիկ նշեց. «Ճիշտն ասած հետաքրքրված չեմ, ոչինչ չգիտեմ»:

Երբ ոստիկանների հարցրեցինք՝ ղարաբաղյան շարժման 35-ամյակն է, ի՞նչ հիշողություններ ունեք այդ օրվա հետ կապված՝ պատասխանեցին. «Մենք քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունենք, խնդրում ենք հարցեր չտալ»:

Միջին տարիքի կին պատասխանեց. «Չեմ հիշում ոչ մի բան, որովհետեւ այդ ժամանակ փոքր եմ եղել»: Նա չգիտեր՝ ինչի համար էր շարժումը:

Մի քաղաքացի էլ ասաց. «Ժամանակին մասնակցել եմ, ինչ-որ նպատակներ կային, ցանկությունները մեծ էին, բայց չարդարացվեց: Պայքարում էինք ազգային ինչ-որ միասնության համար, սեր կար ինչ-որ, տենց, էլի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728