Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրիգորյանի և Հաջիևի հանդիպումն այդ պատերազմի սպառնալիքը կառավարելու համար էր»․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 17,2026 18:30 Share

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Հայաստան կատարած այցին։

«Մեզ համար շատ կարևոր է, որ խաղաղության գործընթացն ընկնի իր դինամիկայի մեջ։ Պարզվեց, որ այդ նույն ընկալումը կա նաև Ադրբեջանում, և արդեն հայտնի է, որ Ադրբեջանի նախագահի օգնականը և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպեցին։ Այս հանդիպման հիմնական նպատակը խաղաղության գործընթացի դինամիկան վերականգնելն է։ Փորձը ի՞նչ է ցույց տալիս, որ երկկողմ ձևաչափով շփումները շատ կարևոր են։ Այդ ձևաչափով հանդիպում տեղի չէր ունեցել երբեք Հայաստանում կամ Ադրբեջանում։ Առաջինն էր, որ տեղի ունեցավ, երկրորդն էլ երևի տեղի կունենա Ադրբեջանում։

Շատ կարևոր է, որ սրանով Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատում են իրենց հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Բայց այսօր, օրինակ, հարց կարող է ծագել՝ Հայաստանում հարյուր հազարավոր քաղաքացիներ համարո՞ւմ են, որ Հայաստանը 29 743 քկմ-ով պետք է բավարարվի, թե՞ չպիտի բավարարվի։ Այսինքն՝ հարյուր հազարավոր այդպիսի մարդիկ կա՞ն, ես պիտի ասեմ, որ չէ, չկան այդքան մարդիկ։ Այդքան ընտրակաշառք կա, ցավոք սրտի։ Այդքան մարդիկ, որ այդպես են մտածում, թույլ տվեք ասել, որ չկան։ Ու սա շատ էական հանգամանք է։ Եվ ես կարևոր եմ համարում, որ Հայաստանի կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը վերահաստատի իր հավատարմությունը խաղաղության գործընթացին»։

Մանրամասները՝ տեսանյութում 

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախընտրական փուլում հայտարարել է․ «Մեզ պետք է սահմանադրական մեծամասնություն, որպեսզի մենք բացառենք պատերազմը»։

«Եթե մենք չկառավարենք այս իրավիճակը, և ընկալում ստեղծվի, որ Հայաստանում 500 հազար մարդ կա, որն ասում է՝ մենք պետք է Ղարաբաղյան շարժումը շարունակենք, ծովից ծով Հայաստանը հետ բերենք, դա լրջորեն կսրի ռազմաքաղաքական իրավիճակը Հայաստանում։ Մանավանդ այն պայմաններում, երբ մենք այսօր ունենք նոր բանակ։ Բայց մենք հո գիտենք, որ չկա այդքան մարդ, այլ ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, ովքեր շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի։ Եվ, այո, ընտրակաշառքով կոնկրետ պատերազմի սպառնալիք են ստեղծել։ Ի՞նչն էր անհրաժեշտությունը, որ ընտրություններից 3-4 օր հետո այդ ձևաչափով հանդիպում կազմակերպվի, որպեսզի մենք կառավարենք այդ սպառնալիքը։ Ես էլի եմ ասում՝ մենք Ղարաբաղի շարժումը չպիտի շարունակենք, Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում պատերազմի սպառնալիք է»,- ասաց նա։

Փաշինյանը կրկնեց, թե ընդդիմությունը պատերազմի սպառնալիք է ստեղծել, իսկ իրենք ջանք են գործադրում, որպեսզի այդ ռիսկերը կառավարեն։ «Մեկ էլ ասում են՝ վայ, Ադրբեջանի բանը եկել է Դիլիջան։ Որ եկել է Դիլիջան, դա ևս մեկ երաշխիք է նրա, որ մենք խաղաղությունը շարունակում ենք ինստիտուցիոնալ զարգացնել։ Ես այս գլխից ասում եմ, որ 2029 թվականին ես գնալու եմ Բաքու՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, եթե, իհարկե, հրավեր լինի։ Այս հարցը պետք է պարզաբանվի, այսինքն՝ 500 հազար մարդ ասում է, որ մենք Ղարաբաղի շարժումը պետք է շարունակե՞նք, ոչ, չի ասում, և մենք չպետք է թույլ տանք, որ հանկարծ այդպիսի տպավորություն ստեղծվի։ Եթե տենց տպավորություն ստեղծվի, այո, խաղաղությունը շատ արագ կփլուզվի։ Այն մարդիկ, ովքեր ընտրակաշառք են վերցրել և քվեարկել են ըստ ընտրակաշառքի, այո, պատերազմի սպառնալիք են ստեղծել կոնկրետ։ Եվ Գրիգորյանի և Հաջիևի հանդիպումն այդ պատերազմի սպառնալիքը կառավարելու համար էր»,- հայտարարեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930