Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Մեր բնակֆոնդն առաջիկա 20-25 տարում ամբողջությամբ պետք է թարմացնենք․ սա ազգային անվտանգության խնդիր է»

Ապրիլ 13,2023 13:38

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց Արզումանյան 10 եւ 17 հասցեների 4-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագիրը։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացմամբ՝ ծրագրով Երեւան քաղաքը դառնում է միջնորդ կառուցապատողի եւ բնակչի միջեւ։

Ծրագրով նախատեսվում է, որ բնակիչներն իրենց բնակարաններն օտարելու են տեղում կառուցապատում իրականացնող ընկերությանը։

«Օտարումից հետո Երեւան քաղաքը շենքերը հանձնելու է կառուցապատողին, որը  30 ամսվա ընթացքում քանդելու է շենքերը, նոր շենքեր է կառուցելու՝ ավելի բարձրահարկ։ Կառուցապատողը պարտավորվել է համապատասխան բնակարանները համապատասխան հարկերի տրամադրել հետ Երեւան քաղաքին, քաղաքն էլ վեց ամսում հանձնի բնակիչներին։ Որեւէ խնդրի պարագայում նախատեսված են տույժեր կադաստրային գնի եռապատիկի չափով։ Ծրագրի երաշխավորը Երևան քաղաքն է»,-ասաց Ավինյանը։

Մինչ նոր շենքի կառուցումը բնակիչները կբնակվեն վարձակալած բնակարաններում, որի դիմաց փոխհատուցում կստանան։

«Մարդիկ նոր շենքերում բնակարան են ստանում, կառուցապատողն էլ շենքում լրացուցիչ բնակարանները վաճառում է եւ իր ծախսերը դուրս է գալիս»,-հստակեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց՝ եթե այս ծրագիրը հաջողվի, այն կարելի է կիրառել նաեւ այլ վթարային շենքերի վերակառուցման դեպքում․ «Եթե այս մոդելը հաջողվի՝ վթարայինների հարցը կլուծվի»։

Փաշինյանն ասաց, որ մեր բնակֆոնդում ունենք շատ խորը եւ արմատական խնդիրներ․ «Որոնք վերջերս քննարկել ենք, այդ թվում՝ անվտանգության խորհրդի նիստում, եւ եկել ենք եզրակացության, որ մենք մեր բնակֆոնդը ամբողջությամբ առաջիկա 20-25 տարվա ընթացքում պետք է թարմացնենք։ Դրա համար պետք է ձեւեր գտնենք։ Սա ազգային անվտանգության խնդիր է, որը պետք է անպայման լուծենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930