Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառատունկ Կապանում՝ ի հիշատակ հող հայրենիի համար նահատակվածների (ֆոտոշարք)

Ապրիլ 16,2023 21:21

«Բաղաբերդ» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Սյունիքի մարզկենտրոնում ծառատունկ էր կազմակերպվել ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակվածների։ Գաղափարը կազմակերպության խորհրդինն էր ու կազմակերպության նախագահ, ուսուցչուհի Վարդուհի Օհանջանյանը խնդրանքով դիմում է իր դասընկերներին։ «Դիմեցի՝ համոզված լինելով, որ անկախ այն հանգամանքից, ով՝ որ երկրում կամ քաղաքում է ապրում՝ կաջակցի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Օհանջանյանը։

Արձագանքը չուշացավ․ Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցի 1990-91 ուս տարվա «11 ա» դասարանի շրջանավարտներն  աջակցեցին իրենց նախկին դասընկերուհուն։  «Շիկահող» պետական արգելոցից  կազմակերպությունը գնեց  30 տույա եւ 50 սամշիտ՝ դեկորատիվ թփեր։

Կապանի թիվ 3 միջնակարգ, թիվ 5, թիվ 1, 6,  թիվ  13 հիմնական եւ Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցների աշակերտները  մի մասը  տնկեցին Կապանի թիվ 5 դպրոցի բակում։ «Սա յուրովի հայրենասիրական դաս էր, որ երիտասարդ սերունդը միշտ հիշի  հող հայրենիի համար իրենց կյանքը տվողներին»,-նշեց «Բաղաբերդ» ՀԿ-ի նախագահը։ Ծառերի ու թփատեսակների մի մասն էլ տնկեցին Կապանի թիվ 10 դպրոցի հարեւանությամբ կառուցված Զինվորի հուշահամալիրի շրջակայքում (հուշահամալիրի խորհրդի եւ կառուցման պատմությանը կանդրադառնանք առաջիկայում–ԱԴ)։

Վարդուհին՝ իր որդու եւ աշակերտների հետ, արդեն երեք օր է, ինչ  այցելում է հուշահամալիրի տարածք, խնամում ու ջրում  նոր տնկված ծառերն  ու թփերը։ , ջրում։ «Ոգեւորվում են, երբ տեսնում եմ Զինվորի հուշահամալիրում «Զարկ» ծրագրի Սյունիքի մարզի համակարգող,  ղեկավար Արման Հովհաննիսյանին՝ իր սաների հետ։ Մաքրում են, բարեկարգում կանաչ տարածքները։ Արմանի հորեղբոր որդին՝ Հովհաննես Հովհաննիսյանը  նույնպես զոհվել է 44-օրյա պատերազմում»,-ասում է Վարդուհին։

Վարդուհի Օհանջանյանը  շնորհակալ է նաեւ իր դասընկերներին։ «Բոլորի անուններն այստեղ նշել չեմ կարող, բայց երախտապարտ են բոլորից։ Մեկը՝ Մոսկվայից, մյուսը՝ Սամարայից, Սուրգուտից, Եկատիրինաբուրգից, երրորդը՝ Սանկտ-Պետերբուրգից, չորրորդը՝ Երեւանից։ Շնորհակալ եմ նաեւ Ռումինայում ապրող իմ աշակերտուհուն։ Չնայած նրանք հեռու են այսօր սահմանային Սյունիքից, բայց հոգով այստեղ են, անհանգստանում են»,-իր խոսքը եզրափակեց Վարդուհի Օհանջանյանը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930