Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ շաբաթվա ընթացքում Արցախում սակրավորները հայտնաբերել են 252 միավոր ռազմամթերք

Ապրիլ 17,2023 14:15

Ապրիլի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 870 զանգ, որից 25-ը՝ տեխնածին, 24-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում կատարել են փակված 6 դռան և 11 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 4 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:

Հրշեջ փրկարարները կատարել են 7 ելք: Հրդեհի 4 դեպք է արձանագրվել Ստեփանակերտ քաղաքում, մեկական դեպքեր՝ Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններում:

Հրդեհների բռնկման  հիմնական պատճառ է հանդիսացել բնակիչների անուշադրությունը, այգիներում և  խոտածածկ ենթատարածքներում կրակը չվերահսկելը: Բոլոր դեպքերով հրշեջ փրկարարների կողմից  կանխարգելիչ գործողություններ  են իրականացվել:

Մեկ շաբաթվա ընթացքում սակրավորները կատարել են 7 ելք: Հետախուզական աշխատանքների արդյունքում հանրապետության տարածքից հայտնաբերվել է շուրջ 252 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

Շարունակվում է ՆԳ նախարարի և ԱԻՊԾ տնօրենի հրամանով հաստատված դասընթացներն ու պլանային միջոցառումները, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանությանն առնչվող ուսուցողական և իրազեկման միջոցառումները: Պարբերաբար անցկացվող դասընթացները նպաստում են փրկարար ծառայողների տեսական և գործնական հմտությունների կատարելագործումը:

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930