Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան պետք է մեզ ստիպի, որ մեր դասագրքերի՞ց էլ այդ տեղեկատվությունը հանենք, ծիծաղելի է»․ Հրաչյա Սարգսյանը «Նեմեսիս» հուշարձանի մասին

Մայիս 10,2023 16:37

Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Երեւանում «Նեմեսիս» հուշարձանի կառուցման հարցով Թուրքիայի իշխանությունների բարձրացրած աղմուկին։

Հրաչյա Սարգսյանն ասաց, որ տեղյակ է եղել, որ հուշարձանը պետք է տեղադրվեր։ Հարցին, թե այդ մասին տեղյակ չէր պահե՞լ վարչապետին, պատասխանեց․ «Չէ, չէի ասել»։

«Ես կարծում եմ, որ դա պատմական փաստ է, եւ այդ փաստն ինչ-որ ձեւով արձանագրվել է։ Թուրքիայի կառավարության կողմից հիմա ի՞նչ, պետք է մեզ ստիպեն, որպեսզի մեր դասագրքերից էլ այդ տեղեկատվությունը հանե՞նք, ծիծաղելի է։ Կարծում եմ՝ իրենք չպետք է խառնվեն մեր ներքին գործերին»,- ասաց Հրաչյա Սարգսյանը։

Անդրադառնալով Երեւանի քաղաքապետի պաշտոնից իր հրաժարականին՝ նա ասաց․ «Քանի որ մեր թեկնածուն Տիգրան Ավինյանն էր, կարծում եմ՝ հիմա պարոն Ավինյանն ավելի պատրաստված է քաղաքապետարանում եւ կշարունակի գործը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031