Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակեն արդյունավետ գործընկերությունը՝ ընդլայնելով համագործակցության օրակարգը

Հունիս 06,2023 21:55 Share

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հունիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին։

Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահե Ղազարյանը կարևորեց Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը հատկապես երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում և անչափահասների հետ տարվող աշխատանքներում:

Նախարարն անդրադարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՆԳՆ ոստիկանության ու փրկարար ծառայության կողմից կազմակերպված միջոցառումներին, կարևորեց և պատրաստակամություն հայտնեց շարունակելու աշխատանքները տարբեր ուղղություններով:

Քրիստինե Վայգանդը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցության համար, պատրաստակամություն հայտնեց աջակցելու ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումներին ։

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց ՆԳՆ կառուցվածքային բարեփոխումները, անդրադարձավ նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ սերտ համագործակցությանը և ընդգծեց անչափահասների հանցավորության դեմ պայքարի, Բարնահուսի մոդելի տարածման, ինչպես նաև՝ հատկապես դպրոցներում երեխաների համար անվտանգ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:

Քննարկվեցին նաև համացանցի միջոցով կատարվող հանցագործությունների դեմ պայքարի առաջնահերթությունները՝ առանձնացնելով ապօրինի թմրաշրջանառությունն ու թրաֆիքինգը՝ կարևոր համարելով այդ ոլորտում համագործակցությունը:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ դիտարկելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հանուն անչափահասների պաշտպանության առավել լավ գործիքակազմի նախատեսման։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930