Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրցի Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Հուլիս 03,2023 15:36

Իսպանիայում ըմբշամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության 92 կգ քաշայինների եզրափակչում Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոնը գոտեմարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Գիմրիի հետ և 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել համառ պայքարում:

Մեր 92 կգ քաշային ըմբիշ Կնյազ Իբոյանը եզրափակիչ մարտում կամային հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Գիմրիի նկատմամբ` 3:2: Մեր մարզիկը սկզբում զիջում էր 0:2 հաշվով, սակայն վերջին վայրկյաններին կարողացել է հնարք կատարել և հավասարեցնել հաշիվը: Թուրք ըմբիշը համառ պայքար է տարել Իբոյանի դեմ՝ փորձելով միավոր կորզել, սակայն դա արել է մրցամարտի կանոնների խախտումով:

Արդյունքում, մրցավարները ևս մեկ միավոր են շնորհել Կնյազ Իբոյանին:
Իբոյանը Հայաստանի վերջին ներկայացուցիչն էր երիտասարդական ԵԱ-ում:

Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալի համար գոտեմարտել է 60 կգ քաշային արմավիրցի Սուրեն Աղաջանյանը: Նա ուժերը չափել է Վրաստանը ներկայացնող Անրի Խոզրևանիձեի հետ և 1:6 հաշվով ցավալի պարտություն կրել՝ բավարարվելով արծաթե մեդալով:

Աղաջանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով առավելության էր հասել Իսրայելի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 8:3 հաշվով հաղթել էր ուկրաինացի Դանիլ Բիտկային, իսկ կիսաեզրափակչում 8:1 հաշվով ուժեղ էր գտնվել Լեհաստանի ներկայացուցչից:

Արմավիրցի մյուս ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (67 կգ) բրոնզե մեդալ է նվաճել՝ 5-4 հաշվով տպավորիչ հաղթանակ տանելով Ֆրանսիայի ներկայացուցիչ Մագոմեդ Գատագաևի նկատմամբ:

Տերտերյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5:0 հաշվով առավելության էր հասել Ռումինիայի ներկայացուցչի նկատմամբ, 1/8-ում 8:0 հաշվով հաղթել էր չեխ ըմբիշին, քառորդ եզրափակչում 7:1 հաշվով առավելության էր հասել Ֆինլանդիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 2:3 հաշվով զիջել էր թուրք ըմբիշին:

Շնորհավորում ենք մեր մարզիկներին և նրանց մարզիչներն՝ տպավորիչ հաղթանակների և Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31