Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցի վերլուծաբանը զգուշացնում է՝ իրագործման ընթացքում է քարտեզից Հայաստանի վերացման նախագիծը. «Ազգ»

Հուլիս 07,2023 10:35 Share

Անկարայում գործող իրանական ուսումնասիրությունների կենտրոնը (IRAM) «զանգեզուրյան» միջանցքի մասին հրապարակած հոդվածում քննության է առել միջանցքի գործարկման հնարավոր սցենարները:

IRAM-ի հրապարակած հոդվածը նաեւ անդրադառնում է միջանցքի գործարկման նպատակով Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ընդունվելիք համատեղ ռազմավարությանը, որի վերաբերյալ տեսակետ է արտահայտել իրանցի վերլուծաբան Էհսան Մովահեդիանը եւ ԻԻՀ ԱԳՆ-ի հետ փոխկապակցված «irdiplomay» կայքում ներկայացրել այդ կապակցությամբ իր դիտարկումները:

Էհսան Մովահեդիանի եզրահանգումները IRAM-ի հրապարակած հակաիրանական ու հակահայկական հոդվածի վերաբերյալ.

1.Թուրքիան նախկինի պես «թուրանական աշխարհի» գաղափարը կյանքի կոչելու համար գործադրվող ջանքերի առումով գտնվում է առաջնագծում: Այստեղ, Ադրբեջանի դերը երկրորդական է, որն ընդամենն սպասարկում է Անկարայի շահերը: Այդ նախագծից Բաքուն մեծ ակնկալիքներ ունենալ չի կարող, քանի որ դրա դիմաց կորցնում է իր անկախությունն ու, որպես նեոգաղութ, զրկվում ազատ որոշումներ կայացնելու հնարավորությունից:

2.Իրագործման ընթացքում է գտնվում տարածաշրջանի քարտեզից Հայաստանի վերացման նախագիծը, որը Թուրքիայի քաղաքականության գլխավոր ուղղություններից է: Դա խոսում է այն մասին, որ Էրդողանը մեծ նշանակություն չի տալիս հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված Փաշինյանի ջանքերին, եւ ավելի շատ զբաղված է մանիպուլյատիվ գործողություններով: Հստակ է, որ Երեւանն այդ գործընթացից որեւէ օգուտ չի ստանալու, քանի որ չունի որեւէ խաղաքարտ:

3.Էրդողանը ներկա պահին զբաղված է իր ներքին խնդիրներով, որոնք վերաբերում են երկրի թե՛ տնտեսությանը, եւ թե՛ անվտանգությանն ու արտաքին մարտահրավերներին: Այդ իսկ պատճառով, Թուրքիան ի վիճակի չէ եւ չունի բավարար համարձակություն՝ Իրանի ու Ռուսաստանի դեմ ուժի գործադրման միջոցով լուծելու իր գերխնդիրը, ուստի ցանկանում է «զանգեզուրյան» միջանցքի նկատմամբ տնտեսական բնույթի շահագրգռվածությունների միջոցով հասնել իր նպատակին:

4.Հոդվածից կարելի է եզրակացնել, որ Թուրքիան մտադիր չէ միայն շահագրգռել Իրանին ու Ռուսաստանին: Անկարան ցանկանում է նաեւ այդ գաղափարի շուրջ համախմբել Չինաստանը, Հնդկաստանն ու Մեծ Բրիտանիան: Այսինքն, մտադիր է միջանցքի գաղափարը կյանքի կոչելու նպատակով ստեղծել համախոհների լայն շրջանակ: Մեծ Բրիտանիան, որ դեռեւս տասնամյակներ առաջ Հարավային Կովկասում ու միջինասիական հանրապետություններում իր քաղաքական ու տնտեսական ներկայությունն ապահովելու համար միջանցքի գաղափարն էր մտքի մեջ փայփայում, ընդառաջ կգնա այդ նախագծին:

Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ, դիվանագետ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31