Լրահոս
Օրվա լրահոսը

«7 որդիով սեղան նստելու երջանկությունը». Լոռու մարզպետը պարգևատրել է բազմազավակ ընտանիքին

Հուլիս 07,2023 13:37 Share

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր վանաձորցի բազմազավակ հայր Արեն Մոսինյանին և նրա ավագ որդուն: Ա. Մոսինյանը դաստիարակում է 7 որդի և միաժամանակ զբաղվում գործարարությամբ:

Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լոռու մարզպետը հետաքրքրվել է երեխաների առողջությամբ, ուսումնառությամբ, ընտանիքի սոցիալական վիճակով, շնորհավորել բազմազավակ ընտանիքին նախօրեին մկրտվելու կապակցությամբ, մաղթել նրանց նորանոր հաջողություններ:

Արամ Խաչատրյանը բարձր է գնահատել բազմազավակ ծնողների աշխատասիրությունը, ընտանիքի և երեխաների նկատմամբ հոգատար վերաբերմունքը:

«Աստված ձեզ շնորհել է 7 որդիով սեղան նստելու երջանկությունը, մաղթում եմ, որ ձեր զավակներն անհոգ ապրեն, շարունակեն տարբեր բնագավառներում հաջողություններ գրանցել, լավ կրթություն ստանան և խաղաղ երկնքի տակ ապրեն: Դուք մեր մարզի օրինակելի ընտանիքներից մեկն եք»,- ասել է Ա. Խաչատրյանը:

Հանդիպման ավարտին Լոռու մարզպետը շնորհակալագիր և դրամական պարգև է հանձնել Մոսինյանների ընտանիքին՝ «պետականամետ, օրինակելի, բազմազավակ ընտանիք լինելու և հայրենիքի պաշտպանության համար ապագա 7 զինվոր կրթելու և դաստիարակելու համար»:

Ա. Մոսինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին մշտական աջակցության և ուշադրության համար:

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31