Լրահոս
Օրվա լրահոսը

Էժանագին այս հնարքները որևէ առնչություն չունեն Սմբատյանների հետ․ փաստաբան

Օգոստոս 05,2023 12:54

Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Արմեն և Սերգեյ Սմբատյանների շուրջ շարունակում են տեղի ունենալ անհասկանալի քրեական հետապնդմանը զուգահեռ ոչ պակաս տարօրինակ զարգացումներ։

Երեկվանից տարբեր հասարակական գործիչներ ֆեյսբուք սոցիալական ցանցով երկու տարբեր ֆեյք էջերից ստանում են այս նույնաբովանդակ գրությունը, որով իրենց առաջարկվում է աջակցություն հայտնել Սմբատյաններին` իբր համապատասխան շահագրգռվածության դիմաց։

Հայտարարում ենք, որ էժանագին այս հնարքները որևէ առնչություն, բնականաբար, չունեն Սմբատյանների հետ։ Մեր սրտացավ հայրենակիցներին խնդրում ենք լինել զգոն։ Իսկ Սմբատյանների հետ տեղի ունեցածի նկատմամբ հասարակության բացասական դիրքորոշումը, ի աջակցություն նրանց բազմաթիվ գործիչների ազնիվ ու ինքնաբուխ արձագանքը նման կերպ վարկաբեկել փորձողներին ասելիք չկա։ Նրանք պարզապես թող սպասեն իրենց բացահայտվելուն ու պախարակվելուն։
Ամոթ է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031