Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդապետյանը հույս է հայտնել, որ Եվրաջասթի հետ լիարժեք համագործակցելու հնարավորությունը կնպաստի անդրազգային բնույթի հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացմանը

Օգոստոս 11,2023 17:20

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:

Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դեսպանին Եվրոպական միության ցուցաբերած աջակցության համար՝ ուղղված Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպած «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողովի անցկացմանը:

Այս համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ մոտ ապագայում նախատեսվում է նման ձևաչափով հաջորդ խորհրդաժողովի անցկացումը: Հանրապետության գլխավոր դատախազը հույս է հայտնել, որ ԵՄ անդամ պետությունների գործընկերները կմասնակցեն նաև այս նախաձեռնությանը:

ՀՀ գլխավոր դատախազը դեսպանի հետ զրույցում անդրադարձել է նաև «Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի մշակման և վերջնական համաձայնեցման ուղղությամբ ընթացող բանակցություններին: Աննա Վարդապետյանը հույս է հայտնել, որ Եվրաջասթի հետ լիարժեք համագործակցելու հնարավորությունը կնպաստի անդրազգային բնույթի հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացմանը:

Հանրապետության գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իր առաքելությունն ավարտող Անդրեա Վիկտորինին Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցում բացառիկ ներդրման, ակտիվ գործունեության ու սրտացավ մոտեցման համար և հույս հայտնել, որ դեսպանի աշխատանքային հարուստ փորձը նշանակալի ազդեցություն կունենա ԵՄ գրասենյակի հայաստանյան թիմի hետագա աշխատանքում:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031