Լրահոս
Օրվա լրահոսը

1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ՝ Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադայից

Օգոստոս 21,2023 12:52

եհաստանի Սիլեսիա քաղաքում օգոստոսի 10-20-ն անցկացվել է Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 50 երկրի 241 աշակերտ:

Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Արեգ Բարսեղյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը, Արտավազդ Հարությունյանը և Մարիա Առաքելյանը։ ՀՀ թիմից արծաթե մեդալի է արժանացել Վյաչեսլավ Պետրոսյանը, իսկ բրոնզե մեդալի՝ Արտավազդ Հարությունյանը: Արեգ Բարսեղյանը և Մարիա Առաքելյանն արժանացել են գովասանագրերի։

Օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ տեսական, դիտողական, տվյալների վերլուծության և պլանետարիումի։

Հայաստանի թիմը ղեկավարել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ Վարդգես Մամբրեյանը։

Հիշեցնենք, որ 2022 թ. Հայաստանի թիմն Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայում արժանացել էր 3 բրոնզե մեդալների։

Լրացուցիչ նյութեր՝

Օլիմպիադայի պաշտոնական կայքը՝ https://ioaa2023.pl/

Օլիմպիադայի փակման արարողությունը՝

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031