Լրահոս
Օրվա լրահոսը

Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում

Հուլիս 06,2026 13:49 Share

Հայաստանի ներկայացուցիչները հունիսի 27-ից հուլիսի 3-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում մասնակցել են Եվրոպայի աշխարհագրություն միջազգային 12-րդ օլիմպիադային և մեկ բրոնզե մեդալ նվաճել:

Բրոնզե մեդալին արժանացել է «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Դարբինյանը: Հայաստանի թիմում ընդգրկված էին նաև «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Էրիկա Հարությունյանը և Սարգիս Խալաթյանը, ինչպես նաև Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սամվել Խաչատրյանը և Գյումրու ակադեմիական վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Սամվել Մխիթարյանը։

Թիմը մարզել են Վարդան Ասատրյանը (ԵՊՀ, «Քվանտ» վարժարան), Սաթի Հայրապետյանը (Լյուքսեմբուրգի Բիզնես Դպրոց) և Հայկ Անտոնյանը (Լյուվենի Համալսարան)։

Եվրոպայի աշխարհագրության միջազգային օլիմպիադան, որը համարվում է միջազգային օլիմպիադայի դուստր ստուգատես, անցկացվել է երեք փուլերով` գրավոր, դաշտային և մուլտիմեդիա։ Այն, ըստ կարգի, անցկացվում է բացառապես անգլերեն լեզվով։

Օլիմպիադային, ընդհանուր առմամբ, 20 երկրի 97 աշակերտ է մասնակցել:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031