Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ասուլիսից հետո թիրախավորված լրագրողները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել դատախազություն, ՔԿ, ոստիկանություն

Օգոստոս 24,2023 20:11

Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո վիրավորանքների և ոտնձգությունների արշավ է սկսել լրագրողների, հատկապես՝ Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի  եւ «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի նկատմամբ: Ասուլիսից հետո նրանց հասցեին համացանցում եւ էլեկտրոնային նամակներում տարածել են սպառնալիքներ, ծանր վիրավորանքներ եւ ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր:

Քանի որ պատկան մարմինները լրագրողական կազմակերպությունների, այդ թվում՝ Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի կոչը հայտնաբերելու եւ պատժելու սպառնալիքներ ու մեկնաբանություններ գրողներին անտեսեցին եւ այսպես էլ որեւէ քայլ չձեռնարկեցին այդ ուղղությամբ, Անի Գեւորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը այսօր ՀՀ գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե եւ ոստիկանություն հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար:

Բացի այդ, նրանք նաեւ դատական հայցեր են ներկայացրել ֆեյսբուքյան այն օգտատերերի նկատմամբ, որոնք այսպես ասած ֆեյքեր չեն եւ նրանց հնարավոր է եղել հայտնաբերել ու նույնականացնել: Լրագրողները պահանջում են հրապարակային ներողություն եւ դրամական փոխհատուցում:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031