Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ բանը, որ պետք է անի Հայաստանը՝ հարկադրել միջազգային հանրությանը՝ ապահովել Արցախի հայերի տեղափոխումը. Տաթևիկ Հայրապետյան

Սեպտեմբեր 21,2023 16:28

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Այսօր հայոց նորանկախ պատմության ամենադառը, ամենաստորացված օրն է: Այն մարդիկ էլ, որոնք կոտրեցին ՀՀ-ի մեջքը՝ հանձնելով Արցախը երեք տասնամյակ տևած դաժան պայքարից հետո, կխոսեն անկախությունից ու անգամ երջանկությունից… վտանգավոր մարդիկ են այսօր մեր երկրի գլխին, որոնց անգամ մարդ լինելն է առհասարակ հարց:

Այսօր ավելի դաժան է, քան անգամ 2020 թ. պատերազմի օրերին, այն ժամանակ կարող էիր օգնել, հասնել, գնալ մարդկանց մոտ, ձեռքները բռնել, մի բան հասցնել, բժիշկները կարող էին գնալ, կյանքեր փրկել, այսօր մարդիկ մենակ են՝ թանկ, հարազատ, ծանոթ, անծանոթ հայ մարդիկ մենակ են՝ առանց ուտելիք, դեղորայք, էլեկտրաէներգիա, կորածներով, վիրավորներով, անհայտ ճակատագրերով՝ կրակոցների, վտանգների, անորոշության ու դավադրությունների կիզակետում…

Ինչևէ, այսօր ՄԱԿ-ի ԱԽ նիստն է, միակ բանը, որ պետք է անի Հայաստանը, դա հարկադրել միջազգային հանրությանն ապահովել Արցախի հայերի տեղափոխումը՝ անվտանգ ու ապահով՝ առանց որևէ ձերբակալությունների ու նվաստացումների: Մարդիկ սարսափելի վիճակում են, պետք է միջազգայինների ներգրավվածություն, պետք է օգնություն այդ ամենը կազմակերպելու համար: Կասկած չունեմ, որ միջազգայինները այդ էվակուացիայի ու դրան հաջորդող օգնության պահը վաղուց են պլանավորել, իրենք լավ տեղյակ էին, որ այսօրը գալու է:

Այսօր միջազգային բացառիկ կոնսոլիդիացիան ապահովելու օր է, որ Արցախի հայերին փրկենք, ի վերջո իզուր չէր չէ՞ Փաշինյանը նշաձող իջեցնում Արցախի հարցում…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930