Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին միտքը, որ առաջանում է՝ ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկը ընտրի հայ լինելը. ու այստեղ սկսում ես ճանաչել Ռուբենին․ Մանե Թանդիլյան

Հոկտեմբեր 01,2023 21:42

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

«Armenian by choice»

Չէի լսել նման բան ու չգիտեի՝ դա ինչ է մինչև 2021թ.-ին Ռուբեն Վարդանյանի հետ ծանոթանալը։

Ով ճանաչում է Ռուբեն Վարդանյանին, գիտի, որ նա հաճախ է խոսում դրա՝ ընտրությամբ հայ լինելու մասին. ոչ թե որովհետև «յան» ազգանուն ես կրում, ինչպես մենք, ոչ թե որովհետև ծնվել ես Հայաստանում կամ տատդ-պապդ հայ են, այլ որովհետև ընտրել ես հայ լինելը։
Առաջին միտքը, որ առաջանում է՝ ինչո՞ւ պետք է ինչ -որ մեկը ընտրի հայ լինելը։

Ու այստեղ սկսում ես ճանաչել Ռուբենին։ Ու անմիջապես հասկանում ես, թե ինչու պիտի հենց իրենից առաջին անգամ լսեիր այդ միտքը, զգայիր այդ հոգեվիճակը։ Որովհետև միայն նա է կարողանում իր շրջապատի մարդկանց այնպես վարակել հայկականությամբ, որ ակամայից շատերն են ուզում հայ լինել, իրենց ընտրությամբ ցանկանում են լինել այդ մեծության մի մասնիկը, որ կոչվում է «հայ»։

Ահա թե ինչու են իր շրջապատում այդքան շատ տարբեր ազգության մարդիկ զգում իրենց «Armenian by choice»։
Այդ ինչքա՜ն խորություն և ակնածանք պետք է ունենաս «հայկականության» նկատմամբ՝ համեմված իմացությամբ և խոնարհությամբ, որ վարակես մարդկանց քո ազգությամբ, այդ ինչքա՜ն պիտի սիրես քո հայկականությունը։

Հետո ծանոթացա տարբեր մարդկանց հետ, որոնք իրենց համարում էին «Armenian by choice», ու նրանցից մեծ մասը այս կամ այն կերպ կապ ունեին Ռուբենի հետ։

Այ թե ինչու է բնական հենց նրանից լսելը «Armenian by choice»-ն ու զգալ, թե ինչպես…

Սա չիմացողը այդպես էլ չի իմանա, թե ինչու նա գնաց Արցախ։ Ավելի ճիշտ կիմանա, բայց չի հասկանա, հետևաբար չի հավատա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031