«Միայն միասնական ջանքերով հայ ազգը կարող է պաշտպանել իր ունեցվածք, անկախությունն ու խաղաղությունը։ Խաղաղությունը չի լինում միայն դիվանագիտական ջանքերի շնորհիվ, խաղաղությունը պետք է հենված լինի հզոր երկրի, հզոր բանակի ու հզոր տնտեսության վրա»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։
«Ազգն իր անկախությունը, անվտանգությունը, խաղաղությունն ապահովելու համար պետք է պատրաստ լինի զոհաբերելու իր լավագույն զավակներին։ Իսկ այդ պատրաստակամությունը հնարավոր չէ միասնության գաղափարից դուրս։ Այսօր մենք չունենք այդ միասնությունը։ Առաջին արցախյան պատերազմում մենք կարողացանք պաշտպանել Արցախը, քանի որ Արցախի անվտանգությունը, պաշտպանությունը հենված էր Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վրա։ Այդ ամուր հիմքի վրա կարողացանք պաշտպանել Արցախը եւ հաղթանակով դուրս գալ մեզ պարտադրված պատերազմից։ 2020 թվականին մենք ցավոք կորցրինք մեր մի հենասյունը՝ Սփյուռքը եւ արդյունքում՝ կորցրեցրին Արցախի զգալի հատվածը։ Իսկ 2023 թվականին Արցախը հայտնվեց մեն-մենակ Ադրբեջան, Թուրքիա եւ մի շարք այլ պետությունների միասնական ագրեսիայի դեմ։ Եվ կորցրեցինք Արցախը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Գագիկ Բաղունցն ասաց, որ Արցախի իշխանությունները ՀՀ իշխանությունից համագործակցություն էին ակնկալում, բայց համագործակցությունը փոխարինվեց անտեսմամբ։ «Եվ այսօր դժվար է գտնել ընդհանուր եզրեր Հայաստանի իշխանության հետ»,- ասաց նա։
Հարցին, թե ինչո՞ւ չի հաջողվում Արցախի ԱԺ նախագահ ընտրել, Բաղունցը պատասխանեց․ «Մենք մեր բոլոր քայլերը մշակում եւ իրականացնում ենք մի ընդհանուր համատեքստում, դա այն է, որ կարողանանք ներդաշնակ համատեղել ՀՀ անվտանգության խնդիրները եւ արցախահայության իրավունքների պաշտպանության շահերը։ Ցավոք, այն մթնոլորտը, որը տիրում է այսօր չի թողնում կտրուկ քայլերի դիմել, եւ մենք, շարունակելով մեր գործունեությունն արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ, փորձում ենք ամեն ինչ համատեղել եւ դեր չունենալ ՀՀ նկատմամբ սպառնալիքների հարցում»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ






















































