Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Երկրորդը Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին հորդորեց իրենց նպաստը բերել Արցախի հայկական ժառանգության պահպանության գործում

Հոկտեմբեր 03,2023 16:43

Հոկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Բրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի։Սրբազան Հայրը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, նշեց, որ բրազիլահայ ուխտավորներն այցելել են Հայաստանի տարբեր սրբավայրեր և հաղորդ դարձել հայկական հոգևոր, մշակութային ժառանգությանը։
Իր օրհնությունը բերելով հայորդիներին՝ Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց թեմակալ առաջնորդի ու թեմի հոգևոր սպասավորների ծառայությունը, ինչպես և հայորդիներին Հայրենիք ուխտագնացության առաջնորդելու հանձնառությունը:

Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձավ բռնի տեղահանված արցախահայության առջև ծառացած դժվարություններին ու մարտահրավերներին՝ ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին իր գործուն աջակցությունն է ցուցաբերում արցախահայությանը հաղթահարելու առաջացած սոցիալական դժվարին խնդիրները։
Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորեց ուխտավորներին իրենց նպաստը բերել Արցախի հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության, ինչպես նաև հայրենազրկված հայորդիների կարիքների հոգածության գործում։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031