Լրահոս
Օրվա լրահոսը

«Տավուշում տեղակայվածների մեծ մասը ցանկություն է հայտնել մնալ մարզում և արդեն իսկ սկսել են աշխատանքի տեղավորվել»

Հոկտեմբեր 10,2023 14:50

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզպետարանում։

🤝Նախարարը շնորհակալություն է հայտնել բռնի տեղահանվածներին կացարանով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացում այս օրերին կատարած աշխատանքի համար։

🔹Նախարարը հանձնարարել է գույքագրել մարզում առկա ազատ բնակարանները, տները, որպեսզի հնարավոր լինի բռնի տեղահանվածներին հյուրանոցներից, հյուրատներից տեղափոխել մշտական բնակության վայրեր։

🔹Նախարարը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել դպրոցահասակ երեխաների հաշվառմանը, որպեսզի երեխաների կրթության իրավունքը չտուժի և նրանք դուրս չմնան կրթական գործընթացից։

🔹Նախարարը հանձնարարել է առանձնացնել հատուկ կարիք, առողջական խնդիրներ ունեցող անձանց, հետևել, որպեսզի այդ մարդիկ պատշաճ բուժսպասարկում անցնեն։

🔹Նախարարը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում ներգրավել նաև կամավորների, իսկ բռնի տեղահանվածներին այցելելիս` նրանց իրազեկել Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի մասին։

✅Մարզպետը նախարարին զեկուցել է մարզում կատարված աշխատանքները, տեղեկացրել է, որ մարզում տեղակայվածների մեծ մասը ցանկություն է հայտնել մնալ մարզում և արդեն իսկ սկսել են աշխատանքի տեղավորվել։

Մարզպետը տեղեկացրել է, որ հանձնարարել է գույքագրել մարզում առկա ազատ բնակարաններն ու տները։
❗Տավուշի մարզում այս պահին տեղակայվել է 3388 բռնի տեղահանված, որոնցից 899 հյուրանոցներում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031