Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզադաշտը կնպաստի Ալավերդիի և հարակից համայնքների սպորտային կյանքի և առողջ ապրելակերպի ակտիվացմանը

Հոկտեմբեր 10,2023 21:55

«Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է իր նախընտրական խոստումների իրականացումը։

Ալավերդիի «Մետալուրգ» մարզադաշտում ավարտվել են խոտածածկի սերմի ցանման և ավազահողային վերջին շերտի հարթեցման աշխատանքները։

Ինքնաշխատ եղանակով գործում է նաև ժամանակակից ջրային համակարգը։

Ընդամենը մի քանի շաբաթից մարզադաշտը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան խոտածածկ։

Վստահ ենք, որ մարզադաշտը կնպաստի Ալավերդիի և հարակից համայնքների սպորտային կյանքի և առողջ ապրելակերպի ակտիվացմանը։

«Ապրելու Երկիր» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031