Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում և Արցախում կանցկացվեն թուրք-ադրբեջանական զորավարժություններ

Հոկտեմբեր 17,2023 15:20

Հոկտեմբերի 23-25-ը Ադրբեջանում կանցկացվեն թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։

Ըստ տեղեկատվության՝ Ադրբեջանում են գտնվում Թուրքիայի ԶՈւ մի խումբ զինվորականներ և ավիացիոն միջոցներ։ Զորավարժանքները նվիրված են Թուրքիայի հիմնադրման 100-ամյակին։

Համատեղ մարտավարական զորավարժություններն անցկացվելու են մի քանի ուղղությամբ, այդ թվում՝ Բաքվում, Նախիջևանում և Լեռնային Ղարաբաղում։

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031