Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողներն այցելել են Հայաստանի Հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի

Նոյեմբեր 11,2023 20:35 Share

Նոյեմբերի 10-11-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են
Հայաստանի Հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող ամրաշինական և ինժեներական լայնածավալ աշխատանքների ընթացքին:

Այցելության առաջին օրը ԶԼՄ ներկայացուցիչներին ուղեկցել և ընթացիկ աշխատանքների մանրամասները ներկայացրել է զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը:

Այնուհետև Ջերմուկ քաղաքում տեղի է ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հանդիպումը ՊՆ մամուլի քարտուղարի հետ։ Քննարկվել են ապատեղեկատվության դեմ պայքարին, նաև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հաջորդիվ՝ նոյեմբերի 11-ին, բանակային կորպուսի հրաձգարաններից մեկում լրագրողների համար կազմակերպվել է մարտական հրաձգությամբ գործնական պարապմունք: Թիրախներն անվրեպ խոցած լրագրողներին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանը պարգևատրել է պատվոգրերով:

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930