Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի աշխատանքներին մասնակցելուց դե-ֆակտո հրաժարումը այն պարագայում, երբ պահպանվում է դրանց դե-յուրե անդամակցումը, որքանո՞վ է ընկալելի դարձնում ՀՀ կառավարության քաղաքական ուղեգիծը. «Անալիտիկոն»

Դեկտեմբեր 18,2023 10:29

44-օրյա պատերազմից հետո և հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք, հայ-ռուսական հարաբերությունները դժվար է այլ կերպ գնահատել, քան ճգնաժամ։ Դրա պատճառն առաջին հերթին Ռուսաստանից մեր միֆականացված ակնկալիքներն էին, որոնք, ինչպես ցույց է տալիս կյանքը, երբեք էլ լուրջ հիմքեր չեն ունեցել, թեև դրանք հետևողականորեն արմատավորվել են հայկական միջավայրում։

Պատմությունը մեզ դաժան դաս տվեց առ այն, թե ինչ ավարտ է ունենում «միակողմանի դարավոր բարեկամությունը» և ստիպեց պատասխանելու միանգամայն օրինաչափ հարցի՝ իսկ ի՞նչ անել այսքանից հետո։

Պաշտոնական Երևանը, անկախ իր քաղաքական նախապատվություններից, չի կարող հաշվի չնստել հանրային ընկալումներում առկա այս տեկտոնական փոփոխությունների հետ։ Սակայն բաց է մնում հետևյալ հարցը՝ ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի աշխատանքներին մասնակցելուց դե-ֆակտո հրաժարումը այն պարագայում, երբ պահպանվում է դրանց դե-յուրե անդամակցումը, որքանո՞վ է ամբողջական ու ընկալելի դարձնում Հայաստանի կառավարության քաղաքական ուղեգիծը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Անալիտիկոն» վերլուծական հանդեսում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031