Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզ. «Փաստորեն, ոչ մի հավաքական իր նպատակին չի հասել, բայց ամեն ինչ լավ է»

Դեկտեմբեր 23,2023 17:34

ՀՖՖ 24-րդ ժողովում  նախագահի թեկնածու, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ  Արաս Օզբիլիզը, լսելով գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի հաշվետվությունը, իր ելույթը սկսեց «Փաստորեն, ոչ մի հավաքական իր նպատակին չի հասել, բայց ամեն ինչ լավ է» խոսքերով եւ շարունակեց:

«Բարեւ, հայկական ֆուտբոլային ընտանիքի անդամներ, հարգելի ներկաներ, սիրելի հայրենակիցներ: Այսօր ավարտվում է Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիայի նախագահի ընտրության մրցապայքարը, որը շատ հաջողված եմ համարում: Ես շատ աջակցություն եմ զգացել վերջին շաբաթներին, ինչի համար շատ շնորհակալ եմ բոլորին: Բայց վերջին շաբաթների ընթացքում նաեւ շատ կարծիքներ եմ լսել: Դրա համար ուզում եմ նորից ձեր առջեւ կարճ հայտարարել, թե ինչն ինչպես է:

Ես սկսել եմ ֆուտբոլ խաղալ, որովհետեւ ֆուտբոլ սիրում եմ: Եկել եմ հավաքական, որովհետեւ ես իմ երկիրը սիրում եմ: 2019 թվականին ունեի շատ տարբեր առաջարկներ, բայց ես եկել եմ ապրելու եւ խաղալու Հայաստանում, որովհետեւ ես իմ հայրենիքը սիրում եմ: Դաշտ եմ նվիրել իմ թաղամասին, որովհետեւ ես իմ երեխաներին եմ սիրում: Իմ բոլոր քայլերը արել եմ, որովհետեւ ես ֆուտբոլը եւ իմ երկիրը սիրում եմ: Թեկնածությունս էլ հենց դրա համար եմ դրել, որովհետեւ ես նվիրված եմ իմ երկրին: Ու գիտեմ, որ կարող եմ դեպի դրականը փոխել մեր ֆուտբոլը: Ես վճռական եմ, որ հայկական ֆուտբոլը թափանցիկ լինի, որ խոսելուց անգամ որեւէ մեկը չասի՝ խաղը ծախված էր, կամ պայմանավորված էր: Ես արդար աշխատելու եմ բոլոր ակումբների հետ, ֆեդերացիան տեղյակ է լինելու ակումբների դարդ ու ցավերին: Անելու եմ հնարավոր ամեն ինչ ձեզ աջակցելու համար: Ու ես հավատում եմ:

Դուք էլ եք սկսել ներդրում անել ֆուտբոլում, որովհետեւ  դուք ֆուտբոլ սիրում եք: Կարեւոր չի մեկ կամ մի միլիոն դոլար: Ամեն մեկը՝ իր հնարավորությունների մեջ: Բայց ոնց-որ մի քանի մարդկանց մոտ այս սերը կորել է: Խնդրում եմ՝ դուք այդ սերը գտեք: Հիշեք այն առաջին օրը, որ մտել եք ֆուտբոլի մեջ: Ու լավ զգացեք:

Ես մարդ եմ, որը տեսել է ուրիշ ֆուտբոլ եւ ուզում է այդ բարձր ստանդարտները Հայաստանում էլ տեսնել: Մենք պետք է ձգտենք ֆուտբոլը վերադարձնել մեր երեխաներին, մեր բակեր, մեր մարզեր, գյուղեր եւ քաղաքներ: Դրա համար, երբ այդ թռիչքը վերցնում եք, խնդրում եմ շատ լավ հիշեք՝ դուք ինչի համար եք  եկել ֆուտբոլի մեջ, հիշեք մեր երեխաներին, նրանց երազանքները ու մտածեք Հայաստանի ֆուտբոլի ապագայի մասին, հանուն հայկական ֆուտբոլի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031