Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՄՕԿ-ը առաջիկա 30 տարում կարող է հրաժարվել ձմեռային օլիմպիական խաղերից

Դեկտեմբեր 29,2023 21:12

Ձմեռային օլիմպիական խաղերի 100-ամյա հոբելյանին, որը  լրանում է 2024 թվականին,  մարզաշխարհը մոտենում է ապագայի նկատմամբ մեծ անհանգստությամբ։

Վերջերս Մումբայում կայացած ՄՕԿ համաժողովում հայտարարվել է, որ 30 տարի հետո Սպիտակ օլիմպիական խաղեր անցկացնելու հնարավորություն ունեցող երկրների քանակը կկրճատվի մինչեւ 10-12 երկիր, իսկ արեւմտյան լրատվամիջոցները այսօր արդեն հեղեղված են ապոկալիպտիկ կանխատեսումներով։ Ավելին, ԶԼՄ-ները մտահոգություն են հայտնում, որ արդեն 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը Միլոնում, կարող է վերջինը լինել։

Արդյո՞ք այդքան չարագուշակ է Ձմեռային օլիմպիական խաղերի ապագան։ ՄՕԿ-ի ներկայիս գնահատականներով,  ամենայն հավանականությամբ՝ այո։ Պատճառը կլիմայի գլոբալ տաքացումն է։ Եվ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն ու նրա համախոհները հայտարարում են, որ սպորտը պարտավոր է իր ներդրումն ունենալ  ջերմոցային էֆեկտը չեզոքացնելու պայքարում։ Սակայն մասնագետները կարծում են, որ դժվար թե նրանց հաջողվի իրավիճակը 180 աստիճան շրջել եւ կանգնեցնել գլոբալ տաքացման ընթացքը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031