Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Բուայե․ «Հայերի համար Սուրբ Ծննդյան այս օրը ես մտածում եմ համընդհանուր անտարբերության ֆոնին նոր ցեղասպանության զոհ դարձած Արցախի բնակչության մասին»

Հունվար 07,2024 12:15

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն սոցիալական ցանցերի իր էջերում շնորհավորել է հայ ժողովրդի Սուրբ Ծնունդը:

«Հայերի համար Սուրբ Ծննդյան այս օրը ես մտածում եմ համընդհանուր անտարբերության ֆոնին նոր ցեղասպանության զոհ դարձած Արցախի բնակչության մասին: Ես մտածում եմ նրանց վտանգված ժառանգության, ջնջված անցյալի, խաթարված կյանքի մասին: Թող երբեք չմոռանանք նրանց»,- գրել է Վալերի Բուայեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031