Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ գործընկերների հետ քննարկվել են տեղահանված անձանց իրավունքների ամրապնդման հարցերը

Հունվար 25,2024 13:56 Share
Աջակցեք aravot.am-ին

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետների պատվիրակությանը, որը գլխավորել է ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանը: ԵԽ փորձագիտական պատվիրակությունը Հայաստանում է Եվրոպայի խորհրդի քարտուղարության նախաձեռնած «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդում» ծրագրի մեկնարկի շրջանակում: Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ողջունել է պատվիրակության անդամներին՝ կարևորելով Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը և միևնույն ժամանակ բարձր գնահատել ԵԽ ջանքերն՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանը:

ԵԽ գործընկերների հետ քննարկվել են Հայաստանում տեղահանված անձանց համար մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդմանն ուղղված հարցերը, այդ համատեքստում նաև՝ միգրացիայի, կրթության, իրազեկվածության բարձրացման ոլորտին վերաբերելի օրենսդրական ու իրավական գործընթացները: ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետները ներկայացրել են ծրագրի իրականացման շրջանակը և նախանշել Արդարադատության նախարարության հետ համագործակցության շրջանակները, որոնք ներառում են տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության իրավական հենքի հետագա զարգացումը, այդ իրավունքների վերաբերյալ իրազեկման ամրապնդումը և տեղահանված անձանց շրջանակներում մասնագետների վերապատրաստումները: Հանդիպմանն անդրադարձ է արվել երկկողմ հետարքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել