Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնասիրություններից հետո հանգել են եզրակացության, որ աղբահանության կազմակերպումն առավել արդյունավետ կլինի, եթե այն իրականացվի ռեգիոնալ կառավարման սկզբունքով

Հունվար 30,2024 13:47

🔹ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին:

🔹Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել ՏԿԵ նախարարության և ՀԲ-ի միջև համագործակցության կարևորությունը։

🔹Համաշխարհային բանկի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

🔹Վաչե Տերտերյանը նշել է, որ ոլորտում ուսումնասիրություններից հետո հանգել են այն եզրակացության, որ աղբահանության կազմակերպումն առավել արդյունավետ կլինի, եթե այն իրականացվի ռեգիոնալ կառավարման սկզբունքով: Այն ենթադրում է մի քանի տարածաշրջանների թափոնների հավաքագրում, տեսակավորում և վերամշակում:

🔹Ներկայացնելով ընդհանուր իրավիճակը՝ Տերտերյանը խոսել է նաև «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» մասին, ներկայացրել կատարված աշխատանքները, առկա հնարավորությունները, և առաջարկել ՀԲ-ի ներկայացուցիչներին ավելի մանրամասն ուսումնասիրել տվյալ ծրագիրը և ներկայացնել առաջարկներ:

🔹Համաշխարհային բանկի քաղաքաշինության ավագ տնտեսագետ Մարկուս Լիին հետաքրքրվել է Երևան և Գյումրի քաղաքներում աղբահանության կազմակերպման մանրամասներից՝ ցանկանալով համապարփակ պատկերացում կազմել այդ քաղաքներում ոլորտի վերաբերյալ:

🔹Նախարարի տեղակալը խոսել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում Երևանի ունեցած առանձնահատկություններից, միջազգային հաջող փորձերից և մի շարք այլ հարցերից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031