Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Խոջոյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի և Հայաստանի միջև ձևավորված արդյունավետ գործընկերությունը

Հոկտեմբեր 06,2026 14:36 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում գյուղատնտեսության և պարենի ղեկավար Հոլգեր Կրեյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման սկզբում Արման Խոջոյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի և Հայաստանի միջև ձևավորված արդյունավետ գործընկերությունը։ Այնուհետև կողմերը քննարկել են ագրոպարենային ոլորտում համատեղ ծրագրերի ընթացքն ու հետագա ընդլայնման հեռանկարները:

Նախարարի տեղակալը հյուրերին ներկայացրել է ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրով նախանշված տնտեսական զարգացման առաջնահերթություններն ու դրանց իրականացման հիմնական ուղղությունները։

Արման Խոջոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է արդյունավետ գյուղատնտեսության զարգացման, մրցունակ և բարձրարժեք ապրանքների արտադրության, ինչպես նաև տեխնոլոգիապես հագեցած և ժամանակակից գյուղատնտեսական համակարգի ձևավորման քաղաքականություն։

Երկկողմ կարևորվել է «խելացի», կլիմայակայուն գյուղատնտեսության զարգացումը, հողային ու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ինչպես նաև պարենային համակարգերի հզորացումը։

Իր հերթին Հոլգեր Կրեյը վերահաստատել է Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական բարեփոխումներին: Նա բարձր է գնահատել իրականացվող աշխատանքների դինամիկան և ընդգծել ագրոպարենային արժեշղթաների հզորացման ու տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման կարևորությունը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվորեն շարունակել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ աշխատանքների խորացման, առկա ծրագրերի արդյունավետ իրականացման և նոր նախաձեռնությունների առաջմղման նպատակով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել