Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհից տուժած անձանց մասին տվյալներ առկա չեն․ Գոռ Աբրահամյան

Փետրվար 10,2024 15:21

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

2024 թվականի փետրվարի 10-ին ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում տեղակայված պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայոււթյան 12 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ Ոստիկանոււթյան և ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ծառայողները:

Դեպքի առթիվ քննչական նշված բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվախի 2-րդ մասի 2-րդ կետով և 357-րդ հոդվածի 2-րդ մասով: Ձևավորվել է քննչական խումբ։

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հրդեհի առաջացման պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ:

Քննությամբ պարզված հանգամանքների մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Հրդեհից տուժած անձանց մասին տվյալներ առկա չեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829