Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցներից հերոսների նկարները հանելն իշխանության գծի շարունակությունն է՝ հիշողությունից ջնջել հերոսականության վերաբերյալ մեր պատկերացումները. Սերժ Սրապիոնյան. «Հրապարակ»

Փետրվար 13,2024 10:38

Այս օրերին տարբեր դպրոցներից, զորամասերից, հոսպիտալներից լուրեր են տարածվում, թե հանվում են հերոսների լուսանկարների պաստառները, փառքի անկյունները:

Մենք զրուցեցինք գրականագետ Սերժ Սրապիոնյանի հետ: Պարզվեց, որ նա նույնպես տեղեկացված է այս թեմայից: Մեզ հետ զրույցում Սերժ Սրապիոնյանն ասաց, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքի դպրոցից ինքը լուր է ստացել, որ նրանց եւս հրահանգ է իջեցվել՝ հեռացնել պատերազմում զոհված հերոսների նկարները, հանել «Փառքի անկյունը», բայց տնօրինությունը դիմադրել է։

Միայն Ջանֆիդայի դպրոցը չէ, որ նման հրահանգ է ստացել, մարզի բազմաթիվ այլ դպրոցներ եւս նման հրահանգ են ստացել։ «Ես ստուգել եմ՝ հավաստի է տեղեկությունը։ Դպրոցներում ասել են՝ հեռացնել փառքի անկյունները։ Մի քանի դպրոցների տնօրեններ դիմադրություն են ցույց տվել։ Մի խումբ է հիմա շրջում դպրոցներում, փորձում են ճշտել, թե քանի դպրոց է ենթարկվել այս ազգակործան հրամանին։ Արմավիրի գյուղական դպրոցների տնօրենները խոստովանել են՝ փառքի անկյունները հանելու հրահանգ են ստացել։ Օրինակ, Ջանֆիդայի դպրոցում կան պատերազմում զոհված հերոսների նկարներ՝ հերոսները հենց այդ գյուղից են եղել։ Դպրոցի տնօրինությունն ասել է՝ որեւէ դեպքում այդ նկարները չեն հեռացնի։ ԿԳՄՍՆ-ից մարդ է եկել, ասել է՝ հեռացրեք, դպրոցականներին շեղում են, անընդհատ հիշեցնում են զոհերին, նպատակահարմար չէ, որ մնան դպրոցների պատերին։ Այդպիսի քայլ առաջինն արեցին ադրբեջանցիները՝ Արցախում։ Համալսարանի պատերից հեռացրին բոլոր զոհված հերոսների նկարները»,- ասաց Սրապիոնյանը, սակայն չգաղտնազերծեց ԿԳՄՍՆ-ի որոշմանը դիմադրություն ցույց տված տնօրենների անունները։ Գրականագետը շեշտում է՝ դպրոցներից հերոսների նկարները հանելն այս իշխանության գծի ուղիղ շարունակությունն է՝ հիշողությունից քերել, ջնջել հերոսականության վերաբերյալ մեր պատկերացումները։

«Ըստ այս իշխանության՝ մեզ պետք են մարդիկ, որոնք կհաշտվեն հերոսականության ժխտման հետ»,- նկատեց նա:

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829