Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Նիստի ընթացքում հավանություն է տրվել Քաջարանի 7 կմ երկարությամբ թունելի և դրան մոտեցնող շուրջ 4 կմ ճանապարհահատվածների վերակառուցման ծրագրի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի արդյունքներին։
Կառավարման խորհրդի անդամները հավանության են արժանացրել նաև Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի շրջանակում իրականացվող Սիսիան–Քաջարան ճանապարհի կառուցման ծրագրի կառավարման խորհրդատուի, ինչպես նաև ճանապարհի շուրջ 27 կմ երկարությամբ հյուսիսային հատվածի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթների կարճ ցուցակները։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը քննարկված հարցերի վերաբերյալ կատարել է մի շարք դիտարկումներ և տվել համապատասխան հանձնարարականներ։
Կարդացեք նաև
ՀՀ կառավարություն


















































