Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքիր զուգադիպությամբ ՔՊ-ականների գրեթե բոլոր ձեռքբերումները (բնակարան, ավտոմեքենա, հագուստ, այլ) արձանագրվել են 2018թ. իշխանափոխությունից հետո. «Ժողովուրդ»

Փետրվար 23,2024 10:13

Երեւանի ավագանու իշխող խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը 2021թ. հայտարարագրում նշում է, որ 2022 թվականին ձեռք է բերել 2018 թվականի արտադրության Ford մակնիշի մեքենա։

Նույն 2021թ. հայտարարագրի համաձայն՝ Վարդանյանը Տիգրան Ավինյանի եղբայր Դավիթ Ավինյանից ձեռք է բերել եւս մեկ Ford՝ 2018 թվականի արտադրության, եւ տարվա վերջի դրությամբ հայտարարագրել է 2 Ford մակնիշի մեքենա։ 2022թ. սկզբում ոչ միայն «անհետանում է» Ford-երից մեկը, այլեւ վաճառքից առաջ փոխվում է մյուս Ford-ի տարեթիվը` 2018 թվականի արտադրությունը դառնում է մեկ տարով նոր` 2019 թվականի արտադրության։

Հետաքրքիր զուգադիպությամբ ՔՊ-ականների գրեթե բոլոր ձեռքբերումները (բնակարան, ավտոմեքենա, հագուստ, այլ) արձանագրվել են 2018թ. իշխանափոխությունից հետո։ Ստացվում է, որ Նուարդ Վարդանյանը իրեն պատկանող Ford մակնիշի մեքենան, որը ձեռք է բերել 2018 թվականին 4 մլն դրամով՝ գրեթե 10 հազար ԱՄՆ դոլար, 2022 թվականին վաճառել է 13 հազար ԱՄՆ դոլարով որպես 2019 թվականի արտադրության մեքենա։ Ըստ հայտարարագրի՝ Վարդանյանը 3 հազար ԱՄՆ դոլարի օգուտ է ստացել եւ փոխել մեքենայի արտադրման տարեթիվը:

«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց ՔՊ խմբակցության ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչպես է այդպես ստացվել։

«Ընդհանրապես էդ հայտարարագիրը ոտքից գլուխ ամբողջը սխալ է։ Ես իրենց (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) նամակով էլ եմ դիմել, որ ուղղեն։ Իրենք չեն ուղղել, եւ դա իմ սխալմունքը չէ։ Խնդրում եմ, իրենց հետ կապվեք, որովհետեւ մի տունն էլ, որ ունեմ Կենտրոն վարչական շրջանում, երեք անգամ նույն բանը նշված է։ Դիմել եմ իրենց, ասացին՝ Ձեզ կոդ կուղարկենք, համակարգի սխալ է եղել, Դուք կուղղեք։ Այդ կոդը մինչեւ հիմա չեն ուղարկել։ Ես չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829