Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում դատարանը Կրոկուսի ահաբեկչության չորս մեղադրյալներին կալանավորելու որոշում է կայացրել

Մարտ 25,2024 10:33

Մոսկվայի Բասմանյան դատարանը «Կրոկուսի» ահաբեկչության գործով որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Դալերջոն Բարոտովիչ Միրզոևին ու Ռաչաբալիզոդա Սաիդակրամի Մուրոդալին։

Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Երկուսն էլ շփվել են թարգմանչի միջոցով։

Դալերջոն Միրզոևը 32 տարեկան է, ծննդով Տաջիկստանից է, չորս անչափահաս երեխա ունի: Նա Նովոսիբիրսկում երեք ամսով ժամանակավոր գրանցում է ունեցել։

Համացանցում տարածված կադրերում երևում է՝ ահաբեկիչը գնդակահարելուց հետո դանակահարում է տուժած մարդկանց։

Ռաչաբալիզոդա Մուրոդալին 30 տարեկան է: Ասում է՝  Ռուսաստանում գրանցում ունի, բայց չի հիշում, թե որտեղ: Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Մոսկվայի դատարանը նաև ահաբեկչությունը կատարող Ֆարիդունի Շամսիդինին և ահաբեկչության գործով անցնող Մուհամադսաբիր Ֆայզովին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Ֆարիդունի Շամսիդինը 25 տարեկան է, Տաջիկստանի քաղաքացի է: Ամուսնացած է, ունի 8 ամսական երեխա: Որպես բանվոր է աշխատում Պոդոլսկի մանրահատակի գործարանում։ Գրանցված է Կրասնոգորսկում։

19-ամյա Մուհամադսաբիր Ֆայզովին շտապօգնության բժշկի ուղեկցությամբ դահլիճ են տեղափոխել նստած պատգարակով։ Ձերբակալության ժամանակ վիրավորվել է։ Նա էր, որ սարսափելի տեսագրություն էր արել ահաբեկչության ժամանակ։ Մինչ ահաբեկչությունը վարսավիր էր աշխատում Իվանովոյում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031