Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծկռտուք Հումանիտար տեխնիկական քոլեջի անչափահաս ուսանողների միջև. Shamshyan.com

Ապրիլ 02,2024 15:48

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 29-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տիգրանյան փողոցի 4 հասցեի մոտ ծեծկռտուք է։

Ոստիկանները պարզել է, որ ժամը 14։10-ի սահմաններում նշված հասցեում Երևանի բնակիչ 16-ամյա Վ․ Բ․-ն և 17-ամյա Վ․ Բ․-ն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածել են Երևանի բնակիչ 16-ամյա Ս․ Թ․-ին՝ պատճառելով ֆիզկական ցավ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցները սովորում են «Հումանիտար տեխնիկական քոլեջի» 2-րդ և 3-րդ կուրսերում, իսկ Վ․ Բ․-ն և մյուս Վ․ Բ․-ն հարազատ եղբայրներ են։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930