Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր են Բագրատ սրբազանի և մյուսների գործով տուժողները

Մայիս 07,2026 21:50 Share

Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստում այսօր պաշտպաններից Հակոբյանը հայտարարեց, որ իշխանության յուրացումն ու ահաբեկչությունը ենթադրում են տուժողներ, որոնք այս գործով չկան։

Հիշեցնենք, որ այս գործով անցնող 18 անձինք մեղադրվում են նույն հոդվածով՝ իշխանության յուրացման ու ահաբեկչության նախապատրաստման համար։

«Այս հանցակազմի օրենսդրական ձևակերպումից հետևում է, որ այս հանցագործությունների օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է տուժողի առկայությունը։ Քանի որ ահաբեկչության դեպքում դրա օբյեկտիվ կողմի մաս կազմող գործողությունները պետք է զուգորդված լինեն քաղաքացիական անձին կյանքից զրկելուն, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս հասցնելուն… եթե չկա տուժող, ուրեմն չի կարող այս հանցագործությունը գոյություն ունենալ»,- հայտարարեց Հակոբյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031