«Դատախազները չեն սահմանազատել, թե գործով ապացույցներից որն է վերաբերելի Տիգրան Գալստյանին, այդ ապացույցներից որով է Տիգրան Գալստյանը ներկայացված մեղադրանքի… մեղադրանքների միայն անունների, ազգանունների փոփոխությամբ համընդհանուր նկարագրություն՝ ինչ-որ գործողություններ ու Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածներով մեղադրանքներ»,- այսօր Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստում ասաց գործով մեղադրյալներից Տիգրան Գալստյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ գործում չկա փաստական որևէ տվյալ, որը կվկայի Գալստյանի առնչությունը նրան մեղսագրվող արարքին․ «Քրեական օրենսգիրքը հստակ սահմանել է, թե որն է ահաբեկչությունը ու որն է իշխանությունը յուրացնելը, բայց «յուրացնել» տերմինը հոդվածի մեջ ընդհանրապես չի օգտագործվել։ Քրեական օրենսգրքի 419-րդ հոդվածը ձևակերպված է այսպես՝ իշխանությունը զավթելը՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի, ինչպես նաև սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով ՀՀ նախագահի, ԱԺ, կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորությունների տիրանալը։ Հաշվի առնելով ներկայացված մեղադրանքը՝ զարմանում եմ՝ ինչու է նախաքննական մարմինը միջնորդության, այնուհետև հանրային քրեական հետապնդում հարուցող մարմինը արհամարհանքով վերաբերել նախագահի ու Սահմանադրական դատարանի լիազորություններին։
Այս մեղադրանքի նկարագրության պարագայում կարող էին մի տեղ էլ այդ մարդկանց ուշադրություն դարձնել, ասել՝ նշանակություն ունեն այս պետության համար, և գրել՝ իրենց լիազորություններն էլ են ցանկացել այս մարդիկ իրացնել։ Սակայն հաշվի առնելով, որ նախագահի լիազորությունները, ոնց հասկանում ենք, միայն մահացած մարդկանց հետ լուսանկարվելն է, պարզել են, որ պետք չէ, լավ, նրանց լիազորություններն իրացնելու անհրաժեշտություն չկա, չեն գրել»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































