Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կվերանորոգեն Արցախն ազատագրած հերոսների պանթեոնը

Ապրիլ 11,2024 21:33

Գյումրու համայնքապետարանը մտադիր է վերանորոգել «Շիրակ» գերեզամանատանը գտնվող 1992-1995 թվականներին արցախյան պատերազմի ժամանակ նահատակված ազատամարտիկների զինվորական պանթեոնը։

Զինվորական պանթեոնի վերանորոգման համար գումար հատկացնելու հարցը ներառված է Գյումրու ավագանու վաղվա նիստի օրակարգում։

Թե ով կամ որ խմբակցությունն է կարևորագույն այս հարցը բերել օրակարգ, պարզ կդառնա վաղը, սակայն նշենք, որ զոհված հերոսների նկարները տարբեր կառույցների պատերից հանելու ամոթաբեր երևույթի  ֆոնին Գյումրու քաղաքային իշխանության այս նախաձեռնությունը իրոք գովելի է, հատկապես, երբ առիթ ունեցել ենք անդրադառնալ, թե ինչ խայտառակ վիճակում է գտնվում Արցախն ազատագրած հերոսների պանթեոնը։

Երկու տարի առաջ մեր խմբագրություն էր դիմել արցախյան առաջին պատերազմի առաջին զոհի՝ Սամվել Խաչատրյանի՝ Միայնակ Գայլի քույրը՝  Մանիկ Խաչատրյանը՝ դժգոհելով, որ Գյումրու «Շիրակ» գերեզմանոցում  նահատակված ֆիդայինների պանթեոնը  բացարձակ անուշադրության  է մատնված։

Արցախն ազատագրած  հերոսների եղբայրական  գերեզմանոցը ծածկված է մոլախոտով,  արմատուրաներով, այն դարձել  է անանցանելի, կողքի գերեզմաններից աղբը երբեմն հավաքում ու թափում են զինվորական պանթեոնում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930