Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական եւ իրանական կողմերը քննարկել են չվերթերի հաճախականության ավելացման, ինչպես նաև երկու երկրների տարբեր քաղաքների միջև հաղորդակցության հարցեր

Ապրիլ 12,2024 23:15

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար  ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը։

Պատվիրակության ներկայացուցիչները հետարքրքրություն են ցուցաբերել նաև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը խորացնելու շուրջ։

Քննարկվել են չվերթերի հաճախականության ավելացման հարցերը, ինչպես նաև երկու երկրների տարբեր քաղաքների միջև հաղորդակցության հարցեր։

Կողմերը պայմանավորվել են առաջիկա հանդիպումների ժամանակ ավելի առարկայական քննարկել երկուստեք հետաքրքրության հարցերը։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930