Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապացուցեցին, թե որքան անլուրջ են: Դեպի Արևմուտք շրջադարձ կատարող ՀՀ-ին իրապես սատարելու փոխարեն «փոքրիկ ներարկում» են անում». Մայքլ Ռուբին. JAMnews

Ապրիլ 18,2024 12:09
JAMnews. «Հայաստանին սպառնում է Բեռլինի ճգնաժամի մասշտաբի շրջափակում, իսկ [ԱՄՆ պետքարտուղար] Բլինքենն ու [ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար] Փաուերը ցանկանում են ՀՀ-ին տրամադրել 2,5 տոկոսը այն ամենի, ինչ երկիրը կարող է կորցնել: Սա նույն բանն է, ինչ Սուդանում սոված երեխային անանուխի կոնֆետ տալ ու պնդել, որ Միացյալ Նահանգները վճռականորեն պայքարում է սովի դեմ»,- կարծում է American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը։

Նա խոսում է Ռուսաստանի հետ համագործակցությունից Հայաստանի հրաժարվելու հետևանքների և երկրի տնտեսությանը սպառնացող վտանգների մասին՝ «վրիժառու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի» կողմից։

“US and European Aid Package to Armenia Is Not Only Cheap, It’s Dangerous” («ԱՄՆ-ի և Եվրոպայի օգնության փաթեթը Հայաստանին ոչ միայն փոքր է, այլև վտանգավոր») վերնագրված հոդվածում Ռուբինը նշել է.

«Հայաստանին տարեկան 72,5 մլն դոլար առաջարկելը անլուրջ է: Դա Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը տրամադրված գումարի մեկ երրորդն է։ […] Եվ ընդամենը մի փոքր ավելին է, քան օգնությունը Մոլդովային՝ մոտավորապես նույն բնակչություն ունեցող նախկին խորհրդային պետությանը»:

Փորձագետի գնահատմամբ՝ դեպի Արևմուտք շրջադարձ կատարող ՀՀին իրապես սատարելու փոխարեն Պետդեպարտամենտը և ԱՄՆ ՄԶԳն «փոքրիկ ներարկում» են անում՝ այն մեկնարկային գծին հասցնելու համար:

Ասում է՝ սրան զուգահեռ փորձում են «խաղաղեցնել Ադրբեջանին», այդ թվում՝ օգնություն տրամադրելով։ Ռուբինի փոխանցմամբ՝ Պետդեպարտամենտը և ԱՄՆ ՄԶԳ-ն 2021 թվականից ի վեր ավելի քան 1,100 տոկոսով ավելացրել են արտաքին օգնությունն Ադրբեջանին․

«Ադրբեջանը շարունակում է մեծ ծավալի առաջադեմ սպառազինություն ներկրել ինչպես Իսրայելից, այնպես էլ Պակիստանից: Զենքի նման կուտակումը տեղի է ունենում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը արմատախիլ անելուց և արտաքսելուց  հետո, այլև այն ժամանակ, երբ Ադրբեջանը շարունակում է հարձակվել Հայաստանի վրա և օկուպացնել հայկական հողերը»։

Օրինակ է բերել Ներքին Խնձորեսկի մոտակայքում կառուցվող հայկական և ադրբեջանական դիրքերն ու նշել՝ «Հայաստանը սահմանային կետ էր կառուցել, իսկ Ադրբեջանը՝ պատերազմը շարունակելու հենակետ», այդ թվում՝ ժամանակակից ռադարներով, ուղղաթիռների վայրէջքի տարածքով, լցակայանով, հրթիռային կայաններով և գնդացիրների բներով:

Շեշտում է՝ ԱՄՆ հայերը պետք է Հայաստանին տրամադրվելիք աջակցությունը համեմատեն այլ երկրների տրվածի հետ

«Բլինքենն ու Փաուերը իրենց օգնության փաթեթի համար ոչ թե գովասանք պետք է ակնկալեն, այլ պարսավանք, քանի որ նրանք ապացուցեցին, թե որքան անլուրջ են»,- կարծում է Ռուբինը։

American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատողի դիտարկմամբ՝ Կովկասում փոթորիկ է հասունանում, Հայաստանն առերեսվում է գոյութենական սպառնալիքի՝ Ադրբեջանի և Թուրքիայի իրեդենտիստական, ցեղասպան գաղափարախոսության պատճառով, ինչպես նաև տնտեսական վտանգների՝ Ռուսաստանի կողմից։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930