Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկաններն ուժով փորձում են բացել Բագրատաշենի անցակետի տանող ճանապարհն ու ցրել ցույցը

Ապրիլ 23,2024 20:30

Այրում-Բագրատաշեն ճանապարհին իրավիճակը լարված է, քաղաքացիները փակել են դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը։ Ոստիկաններն ուժ են գործադրում, փորձում են բացել ճանապարհը։ Մի խումբ ոստիկաններ ճանապարհին կայանած մեքենան փորձում են հեռացնել։ Մեծ թվով ոստիկաններ են լծված ճանապարհը բացելուն։

Նաեւ բողոքի ցույց անող քաղաքացիներին ոստիկանները բերման են ենթարկում։

Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախում տեղի ունեցավ, ոստիկանները բիրտ ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ։

Մանրամասները՝ ուղիղ եթերում

Ապրիլի 19-ին Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները համատեղ հայտարարություն տարածեցին,  հետո, ըստ որի՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Այսինքն, Ադրբեջանին են փոխանցվում, ըստ հայտարարության, ադրբեջանական գյուղերը:

Այս հայտարարությունից հետո բողոքի ցույցեր սկսվեցին, բնակիչները մինչ օրս փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցով անցնող հատվածը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930