Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակ Աբովյանում. նռնակով զինված տղամարդը մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է այն պայթեցնել. shamshyan.com

Մայիս 24,2024 19:00

Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող գագիկ Շամշյանը, նռնակով կամ նռնակներով զինված տղամարդը Աբովյան քաղաքում մտել է Օգոստոսի 23 փողոցի 1/ 2 հասցեում գործող «Արդշինբանկ» և սպառնում է բանկը պայթեցնել:

Պարեկները ամբողջ տարածքը սահմանազատել են և անցել են ուժեղացված ծառայության:  Այս պահին բանկի ներսում տղամարդու հետ ոստիկանները բանակցություններ են վարում, որպեսզի նա հետ կանգնի իր մտադրությունից:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ տղամարդու համբերության բաժակը բանկը լցրել է, նրան ունեզրկել է, տունը ձեռքից առել է, ինչն էլ պատճառ է դարձել, որ տղամարդը ճարահատյալ դիմել է նման միջոցի:

Դեպքի վայր է ժամանել նաև Աբովյանի քաղաքապետ Էդվարդ Բաբայանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առանձնապես ծանր հանցագործությունը կանխվել է առաջին հերթին բանկում ծառայություն կատարող կին ոստիկանի շնորհիվ. հենց նա է, որ կարողացել է ճիշտ բանակցություններ վարել տղամարդու հետ, բանկի աշխատակիցներին նաև ցուցաբերել է հոգեբանական օգնություն, մինչ կժամաներ օպերատիվ խումբը:

Քիչ առաջ ոստիկաններին ու քննիչներին հաջողվեց զինված տղամարդուն վնասազերծել ու տեղափոխել ոստիկանության Կոտայքի բաժին:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031