ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ հիմնարկից բժշկական կենտրոն բուժզննության համար տեղափոխվող կալանավորված անձ Ս․Մ․-ին փոխանցվելու է թմրանյութ։ Ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկել են բուժզննման սենյակը։ Արդյունքում՝ հագուստի համար նախատեսված կախիչի հետնամասից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա են եղել թմրամիջոցին նմանվող զանգվածներ։

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության քննչական բաժին։
Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարդացեք նաև
Քրեակատարողական ծառայություն


















































