Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ թվում է՝ Արսեն Թորոսյանն ակնհայտ մտային աղճատման մեջ է, ինչ-որ խնդիր կա մարմինը կառավարող օրգանի և անսանձելի լեզվի միջև. Գաբրիել քահանա Վարդանյան

Հունիս 06,2024 12:48 Share

Վերջին օրերին անընդհատ ինձ ծանոթ շրջանակներից հարցնում են, թե ի՛նչ եմ մտածում Առողջապահության նախկին նախարար, այսօր պատգամավոր Արսեն Թորոսյանի հակաեկեղեցական հայտարարությունների վերաբերյալ։

Անկեղծ ասած՝ չէի ուզում անդրադառնալ, բայց երբ երեկ տեսա, որ նորից «հանճարեղ մտքեր» է սփռել, այս անգամ թիրախավորելով «Շողակաթ» հեռուստաընկերությանը, մեղքս ինչ թաքցնեմ, կրկին հիշեցի «Մենք ենք մեր սարերը» հայտնի և սիրված ֆիլմից Պավլեի խոսքերը. «Եկել կնգա նման ճանկռթում է, բան է ուզում ասել, թող գա մարդավարի ասի։ Բա դա տղամարդու գո՞րծ է։ Տո հլը դրա վզին նայեք, բա դրա վրա տղամարդու շնորհք կա»։

Ինձ թվում է, որ նա ակնհայտ մտային աղճատման մեջ է, ինչ-որ խնդիր կա մարմինը կառավարող օրգանի և անսանձելի լեզվի միջև։ Մարդ, որի անունը, դժբախտաբար, հասանելի է դարձել չարաբաստիկ 2018-ից հետո, հավակնում է դասեր տալ 1700-ից ավելի երկար ու ձիգ տարիների փորձ ունեցող կառույցին։ Կարծեմ նրան մեկ անգամ արդեն ասվել է՝ ուղեղի մատուցած ծառայություններն անվճար են, կարող է օգտվել։
Տեր Գաբրիել քահանա Վարդանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930