Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պայքարը միայն Նիկոլի ռեժիմի, այլ այդ ռեժիմի պաշտպան՝ պանթուրքիզմի դեմ է». Էդուարդ Շարմազանով

Հունիս 06,2024 22:44 Share

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ո՞րն է 2018-ի իշխանազավթման ու այսօրվա շարժման աշխարհաքաղաքական տարբերությունը։

2018-ին Արեւմուտքն ու ոչ միայն Արեւմուտքը հստակ սատարում էր հակաիշխանական շարժումները։

2020-ի կապիտուլյացիայից հետո Արեւմուտքը սատարեց Փաշինյանին, իսկ ՌԴ-ից էլ ասեցին ՝ он-не предатель.

Փաշինյանի ռեժիմն ունի Արեւմուտքի ուղիղ սատարումը նաեւ այսօր։

Պատկերացնում եք ի՞նչ կանեին արեւմտյան դեսպանատներն ու կառույցները, եթե 2018-ից առաջ բերետավորները 30 էակով ընդդիմադիր պատգամավորի բռնության ենթարկեին։

Կուտեին մեզ է, կուտեին։

Էլ պատժամիջոցներ, էլ անդամակցության սառեցում միջազգային կառույցներին։

Դե իսկ ուժային բլոկն ամբողջությամբ կհանդիսանար Հաագայի դատարանի կլիենտուրան։

Բայց կա նաեւ ամենակարեւոր սատարումը։

Դա Թուրքիան է, այո՝ Թուրքիան։

2018-ին Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները ամեն ինչ արեցին Սերժ Սարգսյանի հեռացման համար/ նայեք 2018-ի հուլիսի Ալիեւի խոստովանությունը դրա մասին/, իսկ 2020 -ից  սկսած նույն Թուրքիան ու Ադրբեջանն ամեն ինչ անում են Փաշինյանի իշխանությանը սատարելու համար։

Ուստի պետք է գիտակցել, որ մեր պայքարը միայն Նիկոլի ռեժիմի, այլ այդ ռեժիմի պաշտպան՝ պանթուրքիզմի դեմ է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930