ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Մեր պատմական փորձառության տեսանկյունից Ռուսաստանի «հակառակը» Եվրոպան չէ։ Ռուսաստանի «հակառակը» հարեւանների հետ կարգավորված հարաբերություններն են։
Խորքային խնդիրը, որը մենք պետք է լուծենք, հետեւյալն է. Հայաստանին տիրապետած երեք Կայսրությունների՝ Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ համանման հանգիստ հարաբերություններ ունենալն է։
Մեր խնդիրն է չլինել քաղաքակրթական առաջնագիծ, այլ լինել խաղաղության խաչմերուկ։
Եվ այս հարցում է, որ մենք Արեւմուտքում ունենք վերկուսակցական աջակցություն։ Արեւմուտքի աջերի ու ձախերի համար ամենափոքր ընդհանուր հայտարարը անկախ, ինքնիշխան հարավկովկասյան հանրապետություններ ունենալն է։


















































