«Տեղեկություն չունեմ՝ արդյոք կապ կա, թե ոչ։ Առհասարակ այսօր Ազգային ժողովում եմ դա լսել․ ինձ անհրաժեշտ է, որ ես պաշտոնական լուրը կարդամ, հետևաբար նույնիսկ ձեր բանավոր խոսքի վրա հենվելով եմ ասում։ Չգիտեմ, որպես կառավարող ուժի ներկայացուցիչ՝ այս պահի դրությամբ դրա վերաբերյալ տեղեկություն չունեմ կամ դեռ չունեմ»,- ասուլիսում պատասխանելով հարցին, թե ԱԱԾ տնօրենի տեղակալի՝ պաշտոնից հեռացումը պատճառահետևանքային կապ ունի՞ արդյոք ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցման պատմության հետ, ասաց իշխող ուժը ներկայացնող պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Հարցին, թե ինչպես է գնահատում իրավապահների աշխատանքը, ասաց․ «Ընդհանուր առմամբ՝ նորմալ։ Իհարկե, կցանկանամ, որպեսզի բոլոր մանրամասները բացահայտվեն տեղի ունեցածի, և համոզված եմ, որ ժամանակի ընթացքում կբացահայտվեն։ Չէի ուզենա գնահատական հնչեցնել, թե արդյոք որևէ մեկն իր աշխատանքում թերացել է, թե ոչ, որովհետև դրա համար անհրաժեշտ է տեղեկություն, որը ես չունեմ, չեմ տիրապետում այդպիսի տեղեկությունների»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































