Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Ջրափրկարարները քաղաքացիներին ափ են դուրս բերել

Հուլիս 14,2024 21:56 Share

Հուլիսի 14-ին, ժամը 20:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ ջրափրկարարները ափից մոտ 200 մետր հեռավորության վրա նկատել են շրջված մոտորանավակ և երկու քաղաքացու։

Ջրափրկարարները քաղաքացիներ Հ. Ս.-ին (ծնված 1994 թ.), Ա. Ա.-ին (ծնված 1993 թ.) և մոտորանավակը դուրս են բերել ափ:

ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել