Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ ամիս է՝ երբ զանգում ենք, գործուղման եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ Անահիտ Մանասյանին

Նոյեմբեր 09,2026 11:13 Share
Աջակցեք aravot.am-ին

«Այնքան ուրախ եմ, որ Ձեզ տեսել եմ։ Պարզվում է՝ ԱԺ-ն մրցակից ունի գործուղումների առումով։ Մեկ ամիս է՝ պարբերաբար դիմում եմ Ձեր հաստատություն Ձեզ հետ հանդիպում պահանջելու, երբ զանգում ենք, ասում են՝ գործուղման է»,-ԱԺ մշտական հանձնաժողովներում Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակին 2027-ի բյուջեով հատկացումների քննարկման ժամանակ դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

ՄԻՊ-ին հատկացվելիք բյուջեն 2027-ի պետական բյուջեով 3 միլիոն 818 հազար դրամով ավելացել է։

Մեսրոպ Մանուկյանը հարցրեց՝ Դուք խորշո՞ւմ եք ինձ հետ հանդիպումից ու նշեց․ «Պահանջում եմ հենց հիմա ասեք՝ 10-20 օրվա կտրվածքով ե՞րբ եք կազմակերպում ՄԻՊ-ի հետ համատեղ Երևան և Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկներ այցելություն»։ Մեսրոպ Մանուկյանը բարձրաձայնեց այս քրեակատարողական հիմնարկներում պայմանների հետ կապված մի շարք խնդիրների մասին։

Անահիտ Մանասյանն արձագանքեց․ «Մենք քննարկում ենք ՄԻՊ-ին բյուջետային հատկացումները ԱԺ-ի հանձնաժողովների նիստում և ոչ թե քրեական ենթամշակույթին բնորոշ կանոններով։ Կարիք չկա Ձեր կողմից մեր հաստատությանն ուղղված դիմումների և հանդիպման առաջարկների հետ կապված այդ արժեքն ավելի մեծացնել, քան Ձեր գործընկերներից յուրաքանչյուրն է անում։ Ձեր հենց ընդդիմադիր գործընկերների, քաղաքական մեծամասնություն կազմող գործընկերների հետ ունենք լավ համագործակցություն, և ցանկացած իրավիճակում, երբ ես, օրինակ, չեմ գտնում ՀՀ-ում, թե′ քաղաքական մեծամասնության, թե′ Ձեր գործընկերները կարողանում են մեզ հետ համաձայնության գալ․ եթե շտապ հարց է, փոխանցում ենք իմ տեղակալի, մեր գլխավոր քարտուղարի հեռախոսահամարը։ Այո, ես մեկնում եմ գործուղումների, և դրանցից շատերի նպատակը տարբեր տարածաշրջաններում ՄԻՊ հաստատությունների պաշտպանությունն է և մարդու իրավունքների ոլորտում իրականացվող զարգացումները։ Ես նախորդ շաբաթ Ստրասբուրգում խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նիստին էի մասնակցում, ի՞նչ է՝ պիտի առաջարկեինք, որ Դուք գայիք Ստրասբուրգ, և օրինակ՝ ընդմիջման ժամին միջանցքում որևէ տեղ հարմարացնեինք քննարկում անեի՞նք, թե նորմալ տրամաբանությամբ կազմակերպենք գեղեցիկ քննարկում, հանդիպում ինձ հետ կամ եթե այստեղ չեմ, հրատապ հարց է, իմ ցանկացած գործընկերոջ հետ։ Քրեակատարողական հիմնարկներ այցերը մեր հաստատության կողմից իրականում կրում են առանձնահատուկ բնույթ, և ի սկզբանե առանց միմյանց հետ հանգամանքներ համաձայնեցնելու չեմ կարող ասել՝ արդյոք մենք համատեղ այց անելո՞ւ ենք, թե՝ ոչ, որովհետև մեր կողմից իրականացվող այցերը պետք է այնպես կազմակերպվեն, որ դրանք միշտ համապատասխան չափանիշներին համապատասխանեն։ Վաղը մյուս օրը Դուք չեք գալու իմ հաստատության գնահատումն ի մի բերեք»։

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30